Իրանի ու Ռուսաստանի նախագահները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ
Իրանի ու Ռուսաստանի նախագահները բանակցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Ղազախստանում կայացած մերձկասպյան երկրների 5-րդ գագաթնաժողովի շրջանակում, ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին կարևորել է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների ընդլայնումը:
«Կասպից ծովը պետք է ճանաչվի խաղաղության ու բարեկամության ծով և ընդլայնի ափամերձ երկրների բարեկամությունն ու համագործակցությունը»,-ասել է ԻԻՀ նախագահը:
Անդրադառնալով Իրան-Ռուսաստան ընդլայնվող հարաբերություններին, Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է երկուստեք հետաքրքրող հարցերի և փոխադարձ շահերի շրջանակում Թեհրանի հետ ընդլայնել հարաբերությունները:
ՀԳՀԾ-ն միջազգային կարևոր համաձայնություն բնութագրելով, Պուտինն ընդգծել է տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերի շուրջ երկու երկրների պատասխանատուների համագործակցությունն ու բանակցությունը: