Իրանի մարզական խումբը նվաճեց ասիական խաղերի ևս երկու ոսկե մեդալ
(last modified Wed, 22 Aug 2018 21:45:28 GMT )
Օգոստոս 23, 2018 02:15 Asia/Tehran
  • Իրանի մարզական խումբը նվաճեց ասիական խաղերի ևս երկու ոսկե մեդալ

Իրանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 77 և 87 կգ քաշային կարգի ըմբիշները շահեցին Ջակարտայի 2018 թվականի ասիական խաղերի ոսկե մեդալները:

ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Իրանի հունա-հռոմեական ոճի 77կգ քաշային կարգի ըմբիշ Մոհամմեդալի Գեռային եզրափակիչ խաղում գերազանցելով իր ղրղզստանցի մրցակցին, նվաճեց այդ քաշի չեմպիոնի կոչումը:

87կգ քաշային կարգի ըմբիշ Հոսեյն Նուռին նույնպես հաղթանակ տանելով իր ուզբեկստանցի մրցակցի դիմաց, շահեց ոսկե մեդալ՝ Ջակարտայում Իրանի մարզական խմբի մեդալների թիվը հասցնելով 7-ի:

Ասիական խաղերի 18-րդ շրջանը օգոստոսի 18-ին մեկնարկեց Ինդոնեզիայի Ջակարտա և Փալմբանգ քաղաքներում և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 2-ը:

Խաղերին մասնակցում են ասիական 45 երկրների ավելի քան 11 հազար մարզիկներ: