Իրանը շարունակում է սպասել Եվրոպայի գործնական քայլերին. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանի հատկացված Եվրոպայի 18 միլիոն եվրո բյուջեն ՀԳՀԾ-ն հովանավորող փաթեթի շրջանակներում չի տեղավորվում և ԻԻՀ-ն շարունակում է սպասել Եվրոպայի գործնական քայլերին»:
Եվրոհանձնաժողովը օգոստոսի 23-ին Իրանում զարգացումային նախագծերի իրագործմանը 18 միլիոն եվրո հատկացում կատարեց:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում 2018 թվականի մայիսի 8-ին անօրինական ու միակողմանի կերպով ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի քայլից հետո ԵՄ-ի քայլերի կապակցությամբ ասել է «ՀԳՀԾ-ն պահպանելու համար ԵՄ-ն պիտի մի քանի քայլեր վերցնի, որոնց թվում Իրանի նավթի վաճառքի և բանկային խողովակների պահպանումը»:
«Փաթեթի նպատակն է ընդլայնել տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունները»,-նկատել է Զարիֆն անդրադառնալով Իրանին հատկացված Եվրոպայի 18 միլիոն եվրո արժողությամբ փաթեթին:
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ժողովրդային աջակցությունը տարածաշրջանում ԻԻՀ-ի հզորության գործոնն է համարվում: Նա ընդգծել է. «2017 թվականին Սաուդյան Արաբիան ու Էմիրությունները համապատասխանաբար 67 և 22 միլիարդ դոլար զենք գնեցին, բայց քանի որ նրանք չունեն ժողովրդի վստահությունը, տարածաշրջանում որևէ ուժ չունեն»: