Եվրոպան պիտի կատարի ՀԳՀԾ-ի շրջանակներում իր քաղաքական պարտավորությունները. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i97611-Եվրոպան_պիտի_կատարի_ՀԳՀԾ_ի_շրջանակներում_իր_քաղաքական_պարտավորությունները._Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ եվրոպացիները ՀԳՀԾ-ի պահպանման համար բազմաթիվ օպերատիվ միջոցներ են առաջարկել: Նա ասել է. «Անհրաժեշտ է, որ եվրոպացիներն իրենց քաղաքական պարտավորությունների մասին հայտարարելուց բացի, նաև ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2018 00:38 Asia/Tehran
  • Եվրոպան պիտի կատարի ՀԳՀԾ-ի շրջանակներում իր քաղաքական պարտավորությունները. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ եվրոպացիները ՀԳՀԾ-ի պահպանման համար բազմաթիվ օպերատիվ միջոցներ են առաջարկել: Նա ասել է. «Անհրաժեշտ է, որ եվրոպացիներն իրենց քաղաքական պարտավորությունների մասին հայտարարելուց բացի, նաև ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկեն»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցում հավելել է. «Եթե տարբեր երկրներ ցանկանում են օգուտ քաղել ՀԳՀԾ-ի շահերից, այս ձեռքբերումը պահպանելու համար գործնական քայլեր պիտի ձեռնարկեն ու նաև անհրաժեշտության դեպքում վճարեն դրա դիմաց»:

«Աշխարհը պիտի ընդդիմանա ԱՄՆ-ի քայլերին, այլապես պարտավոր է լինելու դրա համար առավել մեծ գին վճարել»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը, հիշեցնելով, որ ամերիկացիները ոչ միայն իրենց խախտում են օրենքը, այլ աշխարհին ճնշման տակ են դնում, որպեսզի նրանք էլ խախտեն օրենքը:

Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ն լքելու և Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին, ՀԳՀԾ-ն ստորագրած Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան ու ԵՄ-ն ընդգծել են, որ շարունակում են պաշտպանել այդ միջազգային համաձայնությունը: