Ղասեմի. Իրանից Լիբանանին զենք ուղարկելու մասին հայտարարությունն անհիմն է
Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարը, հերքելով FoxNews- ի կողմից արված Իրանից Լիբանանին զենք ուղարկելու մասին հայտարարությունը, այն անհիմն է համարել:
Արևմտյան ԶԼՄ-ները շարունակելով անհիմն հայտարարություններ անել Իրանի դեմ, օրերս Foxnose ցանցը հայտարարել էր, որ Իրանը զենք է առաքել Լիբանան:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին այս մասին երեքշաբթի օրը Ալ-Ալամին տված հարցազրույցում հայտարարել է.«Այս տեսակի կեղծ լուրերի հրապարակումը դարձել է սովորական, և դա վկայում է հակաիրանական կենտրոնների հոգեբանական պատերազմի ակտիվացման մասին»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքելով Իրանից Իրաք հրթիռների փոխադրման մասին արևմտյան պաշտոնատարների և ԶԼՄ-ների անհիմն հայտարարությանն, ասել է. «Իրանը տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման գլխավոր գործոնը»: