Եվրոպան և Իրանը համագործակցության ֆինանսական անկախ համակարգ են ստեղծում
Իրանի հետ Եվրամիության խորհրդարանական համագործակցության խմբի ղեկավարը, ընդգծելով, որ Թեհրանը կատարել է իր պարտականություններն ասել է. «Եվրոպան և Իրանը համագործակցելու համար անկախ ֆինանսական համակարգ են ստեղծում»:
Եվրախորհրդարանում Իրանի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Յանուշ Լոնդովսկին շաբաթ օրը Բրյուսելում Իրանի և Եվրոպայի խորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է միջազգային հանրության մոտ բացասական մթնոլորտ ստեղծել Իրանի նկատմամբ:
Լոնդովսկի, փախստականների ալիքը դեպի Եվրոպա, խիստ մարտահրավեր է համարել մայրցամաքի համար: Նշելով, որ Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում որոշ փոփոխություններ են առաջացել, Լոնդովսկին հավելել է.-«Եվրամիությունը պետք է փորձի անկախանալ ԱՄՆ-ից»:
Քազեմ Ջալալին ասել է.-«ՀԳՀԾ-ի հարցով Իրանն ակնկալում է Եվրոպայից գործնական և կոնկրետ քայլեր ձեռնարկել, և այս համատեքստում պետք է ոչ միայն պաշտպանել կարգախոսը»:
Ջալալին քննադատելով Միացյալ Նահանգներին՝ միակողմանիության համար, ասել է.« ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ խախտեց միջազգային օրենքները և ցույց տվեց, որ միջազգային ասպարեզում ապատասխանատու և անվստահելի երկիր է»: