Ղասեմի.«Բասրայում վերաբացվել է Իրանի հյուպատոսությունը»
Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է Բասրայում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վերաբացման մասին:
Բահրամ Ղասեմիի խոսքերով` Բասրայում Իրանի հյուպատոսության վրա դաժան հարձակումից հետո, իրանցի դիվանագետները նոր շենքում սկսել են իրենց գործունեությունը:
Անցյալ ուրբաթ օրը, մի խումբ անհայտ անձինք հարձակվեցին Բասրայում Իրանի հյուպատոսության վրա: Այս ագրեսիայի հետեւանքով Իրանի հյուպատոսական շենքը այրվել է:
Ղասեմին զգուշացրել է այն ուժերին, որոնք բացահայտ կամ թաքուն կերպով գործում են Իրանի եւ Իրաքի կառավարությունների եւ ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները ոչնչացնելու նպատակով:
Լուսնային հիջրեթի 1440 թ. սաֆար ամսվա 20-րդ օրը (Աբանի 8-ը), Քարբալայի անապատում, շիաների երրորդ Իմամ Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցն է: Ամբողջ աշխարհից միլիոնավոր ուխտավորներ, այդ օրը կժամանեն Իրաքի Քարբալա, մասնակցելու Հոսեյնի Արբաինի արարողությանը:
Անցյալ տարի, ավելի քան երկու միլիոն ուխտավորներ մասնակցեցին Քարբալայում Հոսեյնի Արբաինի արարողությանը: