Ջաբերի Անսարին ու Հելգա Շմիդը տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ խորհրդակցեցին
Քաղաքական հատուկ հարցերում Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալը խորհրդակցել են Ասիայի արևմտյան տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ:
Հոսեյն Ջաբերի Անսարին չորեքշաբթի օրը Բրյուսելում Հելգա Շմիդի հետ խոսել է տարածաշրջանի և մասնավորապես Սիրիայի ու Եմենի վերջին զարգացումների և այդ երկրներում ճգնաժամի շտապ կարգավորմանն ուղղված ջանքերի շուրջ:
Քաղաքական հատուկ հարցերում Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնականը երեքշաբթի օրը Ժնևում ավարտեց Սիրիայի սահմանադրական կոմիտեի շուրջ Սիրիայի խաղաղության գործընթացում Ռուսաստանի ու Թուրքիայի ավագ բանագնացների ընկերակցությամբ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դի Միստուրայի հետ խորհրդակցության երկրորդ շրջանը:
Ջաբերի Անսարին մասնակցելու է Եմենի կապակցությամբ Իրանի և ԵՄ-ն ներկայացնող չորս երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Բրիտանիայի հետ երկխոսության երրորդ շրջանին և խորհրդակցելու է Եմենի դեմ պարտադրված պատերազմին և այդ երկրում հումանիտար աղետին վերջ տալու ուղղությամբ Իրանի ու եվրոպական կողմի համագործակցության շուրջ խորհրդակցություն է կատարելու: