Իրանի արտգործնախարարի օգնականը կմեկնի Ֆրանսիա
https://parstoday.ir/hy/news/iran-i98089-Իրանի_արտգործնախարարի_օգնականը_կմեկնի_Ֆրանսիա
Քաղաքական հարցերով Իրանի արտգործնախարարի ավագ օգնականը հինգշաբթի ժամանել է Փարիզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 12:59 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարի օգնականը կմեկնի  Ֆրանսիա

Քաղաքական հարցերով Իրանի արտգործնախարարի ավագ օգնականը հինգշաբթի ժամանել է Փարիզ:

Սեպտեմբերի 10-ին և 11-ին ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների Սիրիայի հարցերով  ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի հետ միասին, Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի ձևակերպման շուրջ բանակցելու նպատակով մեկնել էր Ժնև:

Ջաբրի Անսարին չորեքշաբթի  օրը մասնակցեց Եմենի ճգնաժամի վերաբերյալ Եվրամիության ներկայացուցչի և Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Բրիտանիայի արտգործնախարարների հետ կայացած հանդիպմանը:

Նիստի ընթացքում, քննարկվել է Եմենի ժողովրդի վրա պարտադրված պատերազմը և երկրում հումանիտար աղետին վերջ տալու ուղիները: