Թեհրան-Անկարա համագործակցության ընդլայմամբ տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i98141-Թեհրան_Անկարա_համագործակցության_ընդլայմամբ_տարածաշրջանի_անվտանգության_մակարդակի_բարձրացումը
Կայուն զարգացում համաշխարհային խորհրդարանական ֆորումի նիստի շրջանանկներում, Իրանի ու Թուրքիայի պատվիրակությունները Ինդոնեզիայում հանդիպել են միմյանց և տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացման հարցում կարևորել են Թեհրան-Անկարա համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 14, 2018 18:31 Asia/Tehran
  • Թեհրան-Անկարա համագործակցության ընդլայմամբ տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացումը

Կայուն զարգացում համաշխարհային խորհրդարանական ֆորումի նիստի շրջանանկներում, Իրանի ու Թուրքիայի պատվիրակությունները Ինդոնեզիայում հանդիպել են միմյանց և տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացման հարցում կարևորել են Թեհրան-Անկարա համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Մուստաֆա Շինթոփի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչության ներկայությանը և վերջիններիս ցուցաբերվող վերտարածաշրջանային աջակցությանը, իրանական պատվիրակության ղեկավար Նուր Մոհամմադ Թորբաթինեժադը հավաստել է.«Ահաբեկչության ներկայությունը տարածաշրջանում կանխում է կայուն զարգացումը: Ահաբեկչության դեմ պայքարի մասնավորապես Սիրիայի հարցում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունները ցույց տվեցին, որ երկու երկրները կարող են բարեհաջող կերպով առաջ տանել տարածաշրջանային խնդիրները»:

Շեշտելով երկու երկրների միջև առևտրական գործարքներից դոլարի զեղչման անհրաժեշտությունը, Թորբաթինեժադն ասել է.«Երկկողմ գործարքներում Իրանն ու Թուրքիան դոլարի զեղչմամբ կարող են ավելացնել առևտրական հարաբերությունները»:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով Թեհրանի եռակողմի նիստին մասնակցելու համար Թուրքիայի նախագահի Իրան կատարած այցին, այդ երկրի խորհրդարանի փոխնախագահը շեշտել է.«Այս նիստերը նպաստելու են տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացմանը»:

Նշելով, որ գերտերությունների շահերն ապահովվում են տարածաշրջանում անապահովության շարունակմամբ, Մուստաֆա Շինթոփը շեշտել է.«Տարածաշրջանի երկրները պետք է համագործակցությամբ աշխատեն տարծաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ ու միևնույն ժամանակ հարգեն հարևան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: