Խառազի. «Եվրոպան պետք է երաշխավորի Իրանի իրավունքը»
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրոպան բավարար երաշխիքներ կտա Իրանի իրավունքը համապատասխան փաթեթով ապահովելու համար:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սայեդ Քամալ Խառազին, ով Չինաստան է այցելել, շաբաթ օրը, Շանհայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի նախագահ Յան Ժիյամիի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Եվրոպացիների հետ մի քանի բանակցություններ են կայացել, և եթե Իրանի իրավունքները երաշխավորվեն, ապա հնարավոր է շարունակել Համտեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
Խառազին ընդգծել է. «Իրանի հարաբերությունները Չինաստանի հետ կարևոր են, ուստի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, խնդիրները լուծելու համար պետք է ձեռնարկվեն քայլեր՝ բանակցությունները շարունակելու համար»:
Յան Ժիյամին ասել է, որ թե Չինաստանը, թե Իրանը պետք է ճանաչեն իրենց ռազմավարական նպատակները և օգտվեն միմյանց փորձառությունից իրենց շահերն ապահովելու համար: