ՀԳՀԾ-ի ճակատագիրը միջազգային գլխավոր մտահոգություններից է. Սալեհի
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը նշել է, որ ՀԳՀԾ-ն միջազգային գլխավոր մտահոգություններից է: Նա ասել է. «Այս համաձայնությունը լքելու ԱՄՆ միակողմանի քայլը բացասական ազդեցություն է ունեցել տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու անվտանգության վրա»:
Ալի Աքբար Սալեհին երկուշաբթի օրը Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն ՝ ԱԷՄԳ-ի 62-րդ ընդհանուր ժողովում հավելել է. «Թեև գործակալությունը 12 անգամ հաստատել է ՀԳՀԾ-ի կետերի հանդեպ Իրանի հավատարմությունը, ԱՄՆ-ն անօրինական կերպով լքեց այս համաձայնությունը»:
ԱՄՆ-ի միակողմանի որոշումը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի կոպիտ ոտնահարում և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներն ԱՄՆ վարչակազմի կողմից ծաղրի ենթարկվելու վառ ապացույց համարելով, Սալեհին ասել է. «ԱՄՆ-ի քայլի հանդեպ միջազգային արձագանքն այդ երկրի քաղաքականության իրավացիության հետ կապված լուրջ կասկածներ է առաջացրել»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի հարցով Իրանի ու ԵՄ-ի խորհրդակցություններին Սալեհին հավելել է. «ԵՄ-ի պարբերական քայլերը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի թուլացմանն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունից բխող պայմաններին արձագանքելու հարմար մեխանիզմ չեն կարող համարվել: Միությունը ՀԳՀԾ-ի պահպանման համար պետք է առավել գործնական ու լուրջ քայլեր ձեռնարկի»:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն անդրադառնալով նաև 1974 թվականից ի վեր Ասիայի արևմտյան տարածաշրջանը միջուկային զենք տարածք դարձնելու գաղափարին ցուցաբերված Իրանի աջակցությանը, խիստ քննադատել է Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրին միանալուց հրաժարվելու և ԱԷՄԳ-ի ցանկացած տեսակի քննությունը մերժելու Իսրայելի քայլից ակունք առնող իրական սպառնալիքի դիմաց որոշ երկրների նպատակաուղղված անտարբերությունը: