Սալեհին Վիեննայում հանդիպել է Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i98348-Սալեհին_Վիեննայում_հանդիպել_է_Բրիտանիայի_և_Ֆրանսիայի_ներկայացուցիչների_հետ
Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի տարեկան 62-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հանդիպել է կազմակերպությունում Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2018 12:02 Asia/Tehran
  •  Սալեհին Վիեննայում հանդիպել է Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ

Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի տարեկան 62-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հանդիպել է կազմակերպությունում Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:

Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Ժակ Ֆրանսիոսի հետ հանդիպման ընթացքում, Ալի Աքբար Սալեհին Ֆրանսիային կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ Իրանի հետ ուսանողների փոխանակմանը և միջուկային գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում սեմինարների անցկացմանը:

Ֆրանսիյի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Ժակ Ֆրանսիոսը ՀԳՀԾ-ը հաջողված համաձայնություն է բնութագրել և  ափսոսանք է հայտնել Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից կիրառած պատժամիջոցների կապակցությամբ:

Բրիտանիայի պատվիրակության ղեկավար Ռուբին Գրիմսի և Արաքի միջուկային օբյեկտի դիզայնի և արդիականացման խմբի անդամի հետ հանդիպման ժամանակ, Ալի Աքբար Սալեհին կարևորել է երկու երկրների հարաբերությունները բոլոր, հատկապես ակադեմիական և տնտեսական ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ այդ համագործակցությունները կընդլայնվեն:

Ռուբին Գրիմսը Արաքի միջուկային օբյեկտի դիզայնի և արդիականացման  աշխատանքում Բրիտանիայի մասնակցությունը  բնութագրել է որպես Բրիտանիայի հանձնառությունների շարունակման նշան: