ԱՄՆ-ն, Արաբիան ու Իսրայելը ԱԷՄԳ-ի նստաշրջանում մեկուսացված են եղել
ԱԷՄԳ-ի ընդհանուր ժողովում Իրանի հարցով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեկուսացումն ակնհայտ էր բոլորի համար:
Վիեննայում գումարված ԱԷՄԳ-ի 62-րդ ընդհանուր ժողովում գործակալության անդամ երկրների մեծամասնությունը, ողջունելով ԱԷՄԳ-ի հետ Իրանի համագործակցությունը, պահանջել են ՀԳՀԾ-ի պահպանումն ու գործադրումը և ցավ հայտնել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարման կապակցությամբ:
Միայն ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Էմիրությունները և Սիոնիստական ռեժիմը ԱԷՄԳ-ի ընդհանուր ժողովի նիստի ժամանակ կրկին հայտարարել են ՀԳՀԾ-ի հետ իրենց հակառակության մասին ու ԻԻՀ-ին մեղադրել տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ:
ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Քազեմ Ղարիբաբադին պատասխանելով Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի և Էմիրությունների ներկայացուցչի հայտարարությանն ասել է. «Տարածաշրջանում ու աշխարհում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման նպատակով այդ երկրների կողմից միլիարդավոր դոլարների հատկացմամբ Իրանի դեմ այդ երկրների հայտարարություններն անօգուտ ջանք են համարվում, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Եմենում հումանիտարական օրենքները ոտնահարող նրանց ոճրագործություններից»: