ԱՄՆ-ը ձախողել է Իրանի նավթի արտահանումը դադարեցնելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i98540-ԱՄՆ_ը_ձախողել_է_Իրանի_նավթի_արտահանումը_դադարեցնելու_հարցում
Բրիտանիայում Իրանի դեսպանն ասել է. «Անկասկած ԱՄՆ-ն ձախողելու է ԻԻՀ-ից նավթի արտահանումը դադարեցնելու հարցում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 24, 2018 07:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ձախողել է Իրանի նավթի արտահանումը դադարեցնելու հարցում

Բրիտանիայում Իրանի դեսպանն ասել է. «Անկասկած ԱՄՆ-ն ձախողելու է ԻԻՀ-ից նավթի արտահանումը դադարեցնելու հարցում»:

Համիդ Բաաիիդինեժադը կիրակի օրը Լոնդոնում կայացած մի միջոցառման ժամանակ անդրադառնալով նավթի արտադրման ու դրա գնի կրճատման կապակցությամբ իր տեսակետը թելադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կրած պարտությանն, ընդգծել է. «Հակառակ  ԱՄՆ-ի տեսակետին, նավթի շուկան կրկին տագնապի մատնվեց և նավթի գները հավելում կրեցին, որի արդյունքում նավթի յուրաքանչյուր  բարելի գինը հասավ շուրջ 80 դոլարի»:

«Ապագայում կհստակեցվի Իրանի նավթի արտահանման ծավալը և ԱՄՆ-ն չի հասնի իր նպատակին»,-հայտարարել է Բրիտանիայում Իրանի դեսպանը նշելով, որ Իրանից նավթի արտահանումը դադարեցնելու հարցում ԱՄՆ-ն անկասկած ձախողելու է:

Համիդ Բաաիդինեժադն ընդգծել է «Ոմանք կանխատեսում են, որ եթե ԱՄՆ-ն փորձի համառություն ցուցաբերել իր դիրքորոշման հարցում ու եթե ինչ-որ տեղ հաջողի, նավթի գինն այնպիսի հավելում կարձանագրի, որը կազդի աշխարհի տնտեսություններից շատերի վրա»: