ԱՄՆ-ն օրինախախտ է. Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված բարեկամության պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարվելն այդ երկրի օրինախախտության օրինակը համարեց:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի գիշեր «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ գրել է. «ԱՄՆ-ն չեղարկեց ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում ներառված և բազմակողմ համաձայնություն համարվող ՀԳՀԾ-ն, այն տրամաբանությամբ, թե Իրանի հետ երկկողմ համաձայնության է ձգտում»:
«Այսօր էլ այնն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային ատյանն ԱՄՆ-ին հրահանգեց վերջ տալ ՀԳՀԾ-ի ոտնահարման ու Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներին, հրաժարվեց ԱՄՆ-ի ու Իրանի միջև բարեկամության պայմանագրից»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
Արդարադատության միջազգային ատյանը չորեքշաբթի օրը հաստատելով ԱՄՆ-ի դեմ Իրանի բողոքը քննելու համար իր իրավասությունը, Վաշինգտոնին պարտավորեցրեց մինչև եզրափակիչ դատավճռի հրապարակումը վերացնել Իրանի դեմ հումանիտար և ավիացիայի հետ կապված հարցերում ստեղծված սահմանափակություններին:
Նրանից հետո երբ Արդարադատության միջազգային ատյանը հօգուտ Իրանի վճիռ կայացրեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրը հայտարարեց. «ԱՄՆ-ն ավարտված է համարում 1955 թվականին վերաբերող Իրանի հետ բարեկամության պայմանագրին»: