ԱՄՆ-ն օրինախախտ է. Զարիֆ
https://parstoday.ir/hy/news/iran-i98966-ԱՄՆ_ն_օրինախախտ_է._Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված բարեկամության պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարվելն այդ երկրի օրինախախտության օրինակը համարեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2018 04:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն օրինախախտ է. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված բարեկամության պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարվելն այդ երկրի օրինախախտության օրինակը համարեց:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի գիշեր «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ գրել է. «ԱՄՆ-ն չեղարկեց ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում ներառված  և բազմակողմ համաձայնություն համարվող ՀԳՀԾ-ն, այն տրամաբանությամբ, թե Իրանի հետ երկկողմ համաձայնության է ձգտում»:

«Այսօր էլ այնն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային ատյանն ԱՄՆ-ին հրահանգեց վերջ տալ ՀԳՀԾ-ի ոտնահարման ու Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներին, հրաժարվեց ԱՄՆ-ի ու Իրանի միջև բարեկամության պայմանագրից»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Արդարադատության միջազգային ատյանը չորեքշաբթի օրը հաստատելով ԱՄՆ-ի դեմ Իրանի բողոքը քննելու համար իր իրավասությունը, Վաշինգտոնին պարտավորեցրեց մինչև եզրափակիչ դատավճռի հրապարակումը վերացնել Իրանի դեմ հումանիտար  և ավիացիայի հետ կապված հարցերում ստեղծված սահմանափակություններին:

Նրանից հետո երբ Արդարադատության միջազգային ատյանը հօգուտ Իրանի վճիռ կայացրեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրը հայտարարեց. «ԱՄՆ-ն ավարտված է համարում 1955 թվականին վերաբերող Իրանի հետ բարեկամության պայմանագրին»: