Իրանի դեմ ԱՄՆ-ի գործադրած ճնշումներն անօգուտ են լինելու
Թեհրանում Բրիտանիայի նախկին դեսպանը անգործունյա է համարել Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը: Նա ասել է. «Վաշինգտոնի պատժամիջոցների վերադարձը մեծ ազդեցություն չի գործելու Իրանի տնտեսության վրա»:
ԻՌԲԱ-ի հաղորդման համաձայն, Նիկոլաս Հափթոնը երեքշաբթի օրը Լոնդոնի Սովազ համալսարանում Իրանի տնտեսության թեմայով գումարված կլոր սեղանում ընդգծել է, որ իր համոզմամբ, ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշման քաղաքականության կիրառումը ոչ օգտակար է և ոչ էլ արդյունավետ:
Նշելով, որ Իրանի տնտեսությունը տնօրինվում է իրանցիների միջոցով և նրանք են որոշում երկրի ճակատագիրը, Հափթոնն ընդգծել է. «Չնայած բոլոր արտաքին ճնշումներին, Իրանի տնտեսությունը եղել է և շարունակելու է մնալ դիմացկուն»:
Իրանում Բրիտանիայի դեսպանը հավելել է, որ պատժամիջոցներն իսլամական հեղափոխությանը հաջորդած շրջանումեղել են Իրանի տնտեսության ու պատմության բաղադրիչ մասնիկը: Նա ասել է. «Այս առումով, ԱՄՆ-ի պատժամիջոցների վերադարձն այնքան ազդեցիկ չի կարող լինել, որ կարողանա կանգնեցնել Իրանի տնտեսության անիվը»:
Հափթոնը 2015 թվականի դեկտեմբերին Թեհրանում Բրիտանիայի գործերի հավատարմատար նշանակվեց: Մեկ տարի անց, երկու երկրի հարաբերությունների մակարդակը բարձրացվեց ու նա նշանակվեց Իրանում Բրիտանիայի դեսպան նշանակվեց: Մայի ամսին նա ավարտեց Իրանում իր առաքելությունը:
Բրիտանացի դիվանագետը ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթի արտահանման լիարժեք դադարեցումն անհնարին : համարել: Նա հայտարարել է. «Որևէ իրատես անձ, նույնիսկ ԱՄՆ-ում չի կարող հավատալ, որ Իրանի նավթի արտահանումը կարող է զրոյի հասնել»: