Պարաասիական խաղերի 6-րդ օրն Իրանի մարզական խմբի մեդալների քանակն ավելացել է
2018 թվականի պարաասիական խաղերի 6-րդ օրվա ավարտին, Իրանի մարզական կարավանի մեդալների քանակը գերազանցեց 100-ը:
Իրանի մարզական խումբն Ինդոնեզիայում անցկացվող պարաասիական խաղերի 46-րդ օրվա ավարտին իր մեդալները համալրեց 20, այդ թվում 10 ոսկի մեդալներով:
Իրանի մարզական խումբը մինչ այժմ շահել է խաղերի 40 ոսկե, 32 արծաթե և 32 բրոնզե մեդալները և ընդհանուր հաշվով 104 մեդալներով, Չինաստանից ու Հարավային Կորեայից հետո զբաղեցնում է աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
Իրանի մարզական խումբը շահել էր 2010 թվականի Գուանգժույի ասիական խաղերի 80 և 2014 թվականի Ինչեունի ասիական խաղերի120 մեդալները: Նախկին երկու շրջաններում Իրանը շահել էր 37 ոսկե մեդալ, սակայն այս շրջանում, երբ երկու օր է մնում մինչև խաղերի փակումը, Իրանի հավաքականի ոսկե մեդալների քանակն արդեն հասել է 40-ի:
2018 թվականի պարաասիական խաղերի 3-րդ շրջանը հոկտեմբերի 6-ից 13-ը անց է կացվում 18 մարզաճամբարում՝ 41 երկրների 2880 մարզիկների մասնակցությամբ: Խաղերի այս շրջանը հյուրընկալում է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան:
ԻԻՀ-ն 2018 թվականի պարաասիական խաղերի 3-րդ շրջանին մասնակցել է 209 մարզիկներով, որոնք հանդես են գալիս 13 մարզաճյուղերում: