Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիայի գիտությունը փոխանցել հարևան երկրներին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«ԻԻՀ պատրաստ է միջուկային տեխնոլոգիայի գիտությունը փոխանցել Պարսիցծոցյան հարևան երկրներին՝ ատոմակայանի կառուցման համար»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Սպահանի UCF-ի օբյեկտում միջուկային նախագծերի առաջընթացի դիտարկման շրջանակում, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Միջուկային տեխնոլոգիաներ արտադրելով, Իրանը միացել է աշխարհում միջուկային տեխնոլոգիաներ արտադրող հինգ երկրների շարքին»:
Սալեհին Արաքի ռեակտորի վերանորոգումը և կայուն իզոտոպների տեխնիկական գիտության փոխանակմանը հասանելիությունը միջուկային ոլորտում Իրանի կարևոր ձեռքբերումներից է համարել:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը հավաստիացրել է, որ ՀԳՀԾ-ի կողմերը այդ համաձայնության դեմ ընթանալու դեպքում, Իրանն ավելի հզոր կշարունակի իր միջուկային ծրագիրը: