Ղասեմի.«Աֆղանստանի ընտրությունները դրական իրադարձություն են այդ երկրում անվտանգության հասնելու համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i99828-Ղասեմի._Աֆղանստանի_ընտրությունները_դրական_իրադարձություն_են_այդ_երկրում_անվտանգության_հասնելու_համար
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շնորհավորելով Աֆղանստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ասել է.«Այս ընտրությունները դրական իրադարձություն են երկրում ժողովրդավարություն, կայունություն ու անվտանգություն հաստատելու համար»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2018 14:48 Asia/Tehran
  • Ղասեմի.«Աֆղանստանի ընտրությունները դրական իրադարձություն են այդ երկրում անվտանգության հասնելու համար»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շնորհավորելով Աֆղանստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ասել է.«Այս ընտրությունները դրական իրադարձություն են երկրում ժողովրդավարություն, կայունություն ու անվտանգություն հաստատելու համար»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է այդ երկրում անցկացված խորհրդարանական  ընտրությունների կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Աֆղանստանում նոր խորհրդարանի գործունեության շնորհիվ, այդ երկրի իրադարձությունների գործընթացը կգտնվի խաղաղության ու  կայուն անվտանգության հաստատման և որոշ  խնդիրների լուծման ճանապարհին:

Աֆղանստանի 7-րդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին, այդ երկրի 34 նահանգներից 32-ում, ավելի քան 4 միլիոն ընտրողների մասնակցությամբ: 

Աֆղանստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն նոյեմբերի 6-ին, իսկ վերջնական արդյունքները դեկտեմբերի 20-ին: