ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ին կանգնեցրել է երկընտրանքի դիմաց
https://parstoday.ir/hy/news/iran-i99841-ՀԳՀԾ_ն_ԱՄՆ_ին_կանգնեցրել_է_երկընտրանքի_դիմաց
Լոնդոնում ԻԻՀ դեսպանն ասել է. «ՀԳՀԾ-ն ոտնահարելով ԱՄՆ-ն ինքն իրեն հեղինակազրկել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2018 03:45 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ին կանգնեցրել է երկընտրանքի դիմաց

Լոնդոնում ԻԻՀ դեսպանն ասել է. «ՀԳՀԾ-ն ոտնահարելով ԱՄՆ-ն ինքն իրեն հեղինակազրկել է»:

Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը, չորեքշաբթի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ անդրադառնալով այն կետին, որ ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ն կանգնած է երկընտրանքի դիմաց, գրել է. «Այդ երկիրը կամ ՀԳՀԾ--ի ու միջազգային իրավունքի ոտնահարմամբ պիտի շարունակի հեղինակազրկել իրեն, կամ վերադառնալով ՀԳՀԾ, հավատարիմ մնալ իր ստորագրած միջազգային համաձայնությանը»:

«ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ ընտրություն չունի»,-հայտարարել է Համիդ Բաիդինեժադը: