Իրան-Եվրոպա ֆինասական փոխանակման մեխանիզմի գործադրումը
Իրանի կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ եվրոպական և իրանական արտահանողների համար գործարկվելու է նոր ֆինանսական մեխանիզմը , որի գործառույթը լինելու է Իրանի և Եվրոպայի միջև երկկողմ փոխանակումը:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդուլնասեր Հեմաթին սոցցանցում գրել է. «Ֆինանսական քանալի ստեղծումը հիմնված է այն ընդհանուր հասկացության վրա, որ իրանական և եվրոպական ընկերությունները և տնտեսական ոլորտի ակտիվիստները, չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, կարող են պահպանել և շարունակել գործարար հարաբերությունները»:
Նա հավելել է, որ Իրանը և Եվրոպան ֆինանսական հնարավորություններ կստեղծեն եվրոպական ու իրանական արտահանողների համար, արտահանման արտարժույթն ստանալ ու համար: Բացի այդ Իրանի և Եվրամիության միջև կգործի դրամական փոխանցումների նոր համակարգ:
ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ միջուկային գործարքից հեռանալուց հետո, այս համաձայնագիրը ստորագրող մյուս երկրները, որոնք քննադատել են Վաշինգտոնի որոշումը, հայտարարել են որ հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին: