Հոկտեմբեր 27, 2018 18:28 Asia/Tehran
  • Իրանը 10 ոսկե մեդալ է նվաճել Հարավային Կորեայի գեղարվեստական փառատոնում

Հարավային Կորեայի գիտության և տեխնոլոգիաների ցուցահանդեսում իրանցի ուսանողական թիմը նվաճել է 10 ոսկե մեդալ և հատուկ միջազգային մրցանակ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հարավային Կորեայի 2018 թ. Գիտա-տեխնոլոգիական ցուցահանդեսում իրանցի ուսանողները ոսկե մեդալ են նվաճել ինժեներական, նոր էներգետիկայի, քիմիայի, բիոէկոնոմիկայի, քաղաքացիական ճարտարագիտության և  ճարտարապետության ոլորտներում իրենց գյուտերի համար:

Մրցույթն անցկացվել է 14-23 տարեկան տարիքային խմբում, հոկտեմբերի 16-ից 24-ը Հարավային Կորեայի Դեյջեոն քաղաքում, աշխարհի 34 երկրների մասնակցությամբ:

Պիտակ