-
Իրանը և Բելառուսը կարևորում են առևտրային հարաբերությունների հեշտացումը և ընդլայնումը - Ռուսաստանի նոր նախագիծը տնտեսության ոլորտում
Դեկտեմբեր 07, 2025 14:58Pars Today - Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի և Թեհրանում Բելառուսի դեսպան Դմիտրի Կալցովի միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև առևտրային համագործակցության ընդլայնման կարևորությունը։
-
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ Հայաստանի համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
Դեկտեմբեր 07, 2025 14:27Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։
-
Արդյո՞ք եվրոպական մարդու իրավունքների արժեքները զոհաբերվել են աշխարհաքաղաքական շահերին
Դեկտեմբեր 07, 2025 14:26Pars Today - Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասին ուղղված աննախադեպ նամակում կոչ են արել դադարեցնել Եվրամիության մեղսակցությունը պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը ։
-
Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել տարածաշրջանի երկրներին չփորձարկել Թեհրանի համբերությունը
Դեկտեմբեր 07, 2025 13:50Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ նրանք, ովքեր հավակնություններ են ներկայացնում իրանական երեք կղզիների նկատմամբ, չպետք է փորձարկեն իրանական ժողովրդի՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականությունը, հայտնում է Mehr-ը։
-
Իրանի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան, Ռուսաստան և Բելառուս
Դեկտեմբեր 07, 2025 13:17Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ վաղը նախատեսված է երկրի արտգործնախարար Աբաս Արաղչիի այցը Ադրբեջան։
-
Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել
Դեկտեմբեր 07, 2025 13:13Հայաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը, այլ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել 1988թ․ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։
-
Դեկտեմբերի 7-ը, Իրանում Ուսանողի օրը՝ դիմադրության և անկախության մշակույթի խորհրդանիշ
Դեկտեմբեր 07, 2025 12:54Parstoday - Դեկտեմբերի 7-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական օրացույցում գրանցված է որպես «Ուսանողի օր», որը խորհրդանշում է ակադեմիական դասի դիմադրությունը, իրավատենչությունը և դիմակայությունը ներքին բռնապետության և արտաքին տերությունների գերիշխանության դեմ:
-
Բաղային. Երեք կղզիների նկատմամբ Իրանի ինքնիշխանության վերաբերյալ կասկած չկա
Դեկտեմբեր 07, 2025 12:47Pars Today- Իրանի երեք կղզիների վերաբերյալ բազմիցս հնչած պնդումներին ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Պատմականորեն, իրավականորեն և իրականում, այս կղզիների նկատմամբ Իրանի ինքնիշխանության վերաբերյալ կասկած չկա»։
-
ՀՀ ԱԽ քարտուղարը Հաջիևի հետ քննարկմանը կարևորել է խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը
Դեկտեմբեր 07, 2025 12:26Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորում»-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկմանը։
-
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել
Դեկտեմբեր 07, 2025 10:03Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով գումարվել է արտահերթ Միաբանական ընդհանուր ժողով (ՄԸԺ)՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց հայրապետի շուրջ կատարվող իրադարձությունները» օրակարգով։