«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի բանակի շտաբը
Մարտ 08, 2026 10:49 Asia/Tehran
Լիբանանյան «Հեզբոլլահը» հայտարարել է, որ հրթիռակոծել է Սաֆադում Իսրայելի բանակի հյուսիսային հրամանատարական շտաբը։
Հղում անելով Tasnim-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ ըստ երեկ տարածած հայտարարության՝ խմբավորումը հրթիռային հարվածով թիրախավորել է «Դադո» ռազմաբազան, որը Իսրայելի բանակի հյուսիսային շրջանի շտաբն է Սաֆադից հյուսիս-արևելք։
«Հեզբոլլահը» նաև հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի ոկղմից Լիբանանի տասնյակ քաղաքների և գյուղերի, մասնավորապես հարավային արվարձանների թիրախաման, Իսլամական Դիմադրության մարտիկներն այսօր առավոտյան հրթիռային հարվածով թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող նորաստեղծ «Բալաաթ» կառույցը։