Մայիս 01, 2024 10:24 Asia/Tehran
  • Շարունակելով պաղեստինցիների ցեղասպանությունը, Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահին

Պաղեստինյան ԶԼՄ-ները հաղորդում են այսօր առավոտյան Ռաֆահում իսրայելական կործանիչների իրականացրած ավիահարվածների մասին։

Նախնական տվյալներով՝ քաղաքի կենտրոնում տեղակայված «Ալ-Շաբորա» ճամբարի ռմբակոծության հետևանքով զոհվել է 2 երեխա, մի քանի պաղեստինցի վիրավորվել է։
Սիոնիստական ռեժիմի ֆինանսների նախարար Բեթսալել Սմոտրիչը վերջերս հայտարարել էր․ «Ռաֆահը, Դեյր ալ-Բալահը և Նուսիրաթը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն և դրանցից մնան միայն հիշողություններ»։ 

Նա նշել էր, որ Իսրայելը բանակցում է մի կողմի հետ, որը պետք է վաղուց գոյություն չունենար։ 
Իսրայելը 2023թ հոկտեմբերի 7-ից պատերազմում է Գազայում և որևէ արդյունքի չի հասել, բացի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց ու երեխաների կոտորածից։

Պաղեստինի ԱՆ տվյալներով՝ պատերազմի 7 ամիսների ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 34 հազար 500, վիրավորվել՝ շուրջ 78 հազար մարդ։