Մայիս 04, 2024 10:16 Asia/Tehran
  • Հրթիռակոծվել է Սիրիայում ամերիկյան ռազմաբազան

Սիրիայի Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտ տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է։

Sputnik-ի  փոխանցմամբ՝ Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգի Ալ-Օմար  նավթային հանքավայրի մոտ տեղակայված ամերիկյան օկուպացիոն ուժերի ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է  7 հրթիռ, որոնցիցի 3-ն ընկել են բազայի տարածքում, ևս չորսը՝ դրա մերձակայքում։

2023թ Սիոնիստական ռեժիմի ու Պաղեստինի միջև պատերազմից հետո, Սիրիայում ամերիկյան ռազմաբազաները բազմիցս ենթարկվել են հրթռիային և ԱԹՍ-ներով հարձակումների։

2011թ․,  Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբերը ներխուժեցին Սիրիա՝ տարածաշրջանային հավասարումները հօգուտ Սիոնիստական ռեժիմի փոխելու նպատակով։  ԻԼԻՊ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ն ռազմական ուժ տեղակայեց այդ երկրում և գրավեց Սիրիայի նավթառատ շրջանները ու սկսեց թալանել նավթը։

Թեև Սիրիայի կառավարությունը բազմիս իր ընդդիմությունն է  հայտնել ամերիկյան ուժերի ներկայությանը, ԱՄՆ-ն շարունակում է իր զինուժը պահել այդ երկրում։

 

Պիտակ