-
«Ռուսաստանի համար կարևոր են Իրանի և Թուրքիայի հետ համագործակցությունները».Լավրով
Հոկտեմբեր 04, 2017 07:36ՌԴ ԱԳ նախարարը երեքշաբթի օրն ասել է.«Մոսկվայի համար առանձնահատուկ նշանակություն ունի Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԻԻՀ-ի և Թուրքիայի հետ համագործակցությունը»:
-
Թուրքիայում ազատ են արձակել կալանավորված քուրդ պատգամավորներից 6-ին
Հոկտեմբեր 04, 2017 07:11Ստամբուլում ազատ են արձակել 10 ամիս շարունակ կալանքի տակ մնացած քուրդ պատգամավորներից 6-ին, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
-
Թուրքիան մտադիր է կառուցել սեփական տիեզերական կայանը
Հոկտեմբեր 04, 2017 05:53Թուրքիան երկրի անվտանգության ապահովման համար նախատեսում է տիեզերական կայան կառուցել:
-
Զորավար Հաթամի. Իրանն ու Թուրքիան չեն թույլատրելու տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի նոր սցենարի իրագործումը
Հոկտեմբեր 04, 2017 03:24ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը ԻԼԻՊ-ի պարտությունից հետո օրակարգում ներառել են տարածաշրջանի երկրների մասնատման ռազմավարությունը: «Իրանն ու Թուրքիան, որպես տարածաշրջանի երկու կարևոր ու ազդեցիկ երկրներ, չեն թույլատրելու նոր սցենարի բեմադրումը»:
-
Թուրքիայի նախարարությունների 142 աշխատակցի բերման ենթարկելու որոշում է կայացվել
Հոկտեմբեր 03, 2017 15:48Թուրքիայում ահաբեկչական հանդիսացող գյուլենական համայնքի դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում երկրի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարությունների նախկին և ներկա 142 աշխատակցի նկատմամբբերման ենթարկելու որոշում է կայացվել :
-
Անկարայում հոկտեմբերին արգելվել են բոլոր հավաքներն ու ցույցերը
Հոկտեմբեր 03, 2017 14:35Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել առ այն, որ հոկտեմբերի ընթացքում արգելելու են քաղաքում բոլոր տեսակի միջոցառումները՝ հացադուլները, նստացույցները, հիշատակի արարողությունները և համերգներն, փոխանցում է Արցախպրեսը:
-
Գեներալ Բաղերի.«Իրանը և Թուրքիան Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի նկատմամբ նույն կողմնորոշումն ունեն»
Հոկտեմբեր 02, 2017 13:00Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է .«Թեհրանը և Անկարան նույն կողմնորոշումն ունեն Քուրդիստանի հանրաքվեի նկատմամբ»:
-
Թուրքիայի վարչապետը զգուշացրել է Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավարին
Հոկտեմբեր 01, 2017 14:54Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն զգուշացրել է, որ Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավար Մասուդ Բարզանին պատասխանատու է տարածաշրջանի հետագա իրադարձությունների համար:
-
Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար. Էրդողան
Հոկտեմբեր 01, 2017 06:52Իրաքի Քուրդիստանը դեռ շատ թանկ կվճարի անջատման հանրաքվեի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
-
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք մտավորականների այցն Արցախ
Սեպտեմբեր 30, 2017 07:36Թուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ։ Այդ մասին, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն։