Բարզանի, դու ի՞նչ գործ ունես Քիրքուքի հետ. Էրդողան
Հոկտեմբեր 19, 2017 08:32 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանիի հայտարարություններին Քիրքուք քաղաքի հետ կապված։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե երկար տարիներ լավ համագործակցության մեջ են եղել Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ։ «Մեզնից վարկ ուզեցին, ասեցին, որ չեն կարողանում պաշտոնյաների աշխատավարձները վճարել, մենք էլ տվեցինք։ Այսօր Թուրքիան ինչո՞ւ է սահմանը փակում Քուրդիստանի հետ։ Աjդ հարցը տվեք Բարզանիին։ Բարզանին վեր է կացել ու ասում է, թե Քիրքուքը իմն է։ Դու ի՞նչ գործ ունես Քիրքուքի հետ»,–ասել է Էրդողանը։
Պիտակ