Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով 11 մարդ է ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75032-Թուրքիայում_ոստիկանական_ավտոբուսի_պայթեցման_գործով_11_մարդ_է_ձերբակալվել
Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով սկսված հետաքննության շրջանակներում 11 մարդ է ձերբակալվել:«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի զարգացման նախարար Լյութֆի Էլվանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 14:09 Asia/Tehran
  • Թուրքիայում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով 11 մարդ է ձերբակալվել

Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական ավտոբուսի պայթեցման գործով սկսված հետաքննության շրջանակներում 11 մարդ է ձերբակալվել:«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի զարգացման նախարար Լյութֆի Էլվանը:

Թուրք նախարարը ահաբեկչության հավանական մեղավոր է համարել Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK):«Հետաքննությունը շարունակվում է: Այս պահին ձեռքի տակ եղած տվյալները մատնացույց են անում ՔԲԿ ահաբեկչական կազմակերպությանը»,- մասնավորապես ասել է Էլվանը:Պայթյունի պատասխանատվությունը դեռևս որևէ կազմակերպություն չի ստանձնել:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական ավտոբուսի պայթեցման հետևանքով վիրավորվել էր 18 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան:   

Panorama.am