Ջահանգիրի.«Իրանը պատրաստակամ է բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցություններն Թուրքիայի հետ»
https://parstoday.ir/hy/news/iran-i75057-Ջահանգիրի._Իրանը_պատրաստակամ_է_բոլոր_ոլորտներում_ընդլայնել_համագործակցություններն_Թուրքիայի_հետ
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, ով «Դի-8» խմբի 9-րդ գագաթաժողովին մասնակցելու համար մեկնել է Թուրքիա, այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Թեհրանը և Անկարան մեծ պոտենցիալներ ունեն համատեղ գործակցություններն ընդլանելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 08:11 Asia/Tehran
  • Ջահանգիրի.«Իրանը պատրաստակամ է բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցություններն Թուրքիայի հետ»

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, ով «Դի-8» խմբի 9-րդ գագաթաժողովին մասնակցելու համար մեկնել է Թուրքիա, այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Թեհրանը և Անկարան մեծ պոտենցիալներ ունեն համատեղ գործակցություններն ընդլանելու համար»:

Ջահանգիրին առևտրական փոխանակումներում ազգային արժույթի կիրառումը համարել է երկու կողմի առկա պոտենցիլը և հույս է հայտնել, որ Իրանի և Թուրքիայի առևտրական փոխանակումների ծավալը կհասնի տարեկան 30 միլիարդ դոլարի:

 Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներում և ահաբեկչության դեմ պայքարում Թեհրանի և Անկարայի  նույն դիրքորոշումներին,  ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հավելել է.-«Տարածաշրջանի երկրների սահմանների ու տարածքային ամբողջականության պահպանումը, կայունության և խաղաղության կայացումը և ահաբեկչության դեմ պայքարը Իրանի և Թուրքիայի համատեղ նպատակներից են»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն  ասել է.-«Անկարան կարևորում է երկկողմ առևտրական գործակցությունների ընդլայնումը»:

«Իրաքյան Քրդստանի անջատման ապօրինի հանրաքվեն  սխալ քայլ էր և տարածքի պաշտոնատարները պետք է ուղղեն իրենց սխալը». հավելել է Թուրքիայի նախագահը: