Հունաստանը չպետք է դառնա հեղաշրջման դավադիրների ապաստանը
https://parstoday.ir/hy/news/world-i75216-Հունաստանը_չպետք_է_դառնա_հեղաշրջման_դավադիրների_ապաստանը
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է , որ Անկարան չի ցանկանում, որպեսզի Աթենքը դառնա Թուրքիայի ձախողած հեղաշրջման դավադիրների ապաստանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2017 15:02 Asia/Tehran
  • Հունաստանը չպետք է դառնա հեղաշրջման դավադիրների ապաստանը

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է , որ Անկարան չի ցանկանում, որպեսզի Աթենքը դառնա Թուրքիայի ձախողած հեղաշրջման դավադիրների ապաստանը:

«Ռոյտերզ» գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն ասել է.«Թուրքիայում տեղի ունեցած ձախողած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի 995 քաղաքացիներ Հունաստանից ապաստան են խնդրել, իսկ դա մտահոգում է Անկարային»:

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է.«Թուրք ապաստանյալները Հունաստանում պետք է ստուգվեն, որպեսզի հայտնաբերվեն Գյուլենի խմբին առնչվող անձինք»:

Թուրքիան ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին է մեղադրում այդ երկում հեղաշրջման կազմակերպման մեջ:

Հունաստանի ԱԳ նախարարի խոսքերով, իր երկրի դատական մարմինները որոշում են ընդունելու ապաստանյալների համար և պետք է հարգել այդ որոշումները: