-
Էրդողան. «Եվրախորհրդարա՛ն, տեղդ իմացի՛ր»
Նոյեմբեր 27, 2016 12:00Եվրախորհրդարանը պետք է հասկանա, որ Թուրքիան ղեկավարում է ոչ թե ինքն, այլ երկրի կառավարությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանրահավաքի ժամանակ՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու կոչ անող բանաձևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Anadolu-ին:
-
Եվրոհանձնաժողովի նախագահ. Պետք է հարգել փախստականների վերաբերյալ համաձայնագիրը
Նոյեմբեր 27, 2016 04:11Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը շաբաթ օրը հայտարարել է, որ անհրաժեշտ է գործադրել փախստականների հարցով 2016 թվականի մարտի 18-ին ԵՄ-ի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագիրը, որի շնորհիվ դադարեցվեց Թուրքիայի տարածքով ու Էգեյան ծովի միջոցով դեպի այդ միության ադամ երկրներ անօրինական էմիգրանտների հոսքը:
-
Ֆեյսալ Մեղդադ. Թուրք բանակայինները պետք է դուրս գան Սիրիայից
Նոյեմբեր 26, 2016 15:20Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է այդ երկրից Թուրքիայի բանակայինների դուրսբերման անհրաժեշտությունը:
-
ԵՄ-ը պետք է ընտրություն կատարի Թուրքիայի ու ահաբեկչական կազմակերպությունների միջև. Բինալի Յըլդըրըմ
Նոյեմբեր 26, 2016 15:07Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել է նոյեմբերի 24-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որում կոչ էր արվում կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները.
-
Թուրքիայի իշխանությունները շարունակում են զտումներ կատարել երկրի զինված ուժերում
Նոյեմբեր 26, 2016 12:34Թուրքիայի ԶՈՒ օդուժի սպաների շրջանում գյուլենականների դեմ ուղղված հետախուզական գործողությունների շրջանակներում ձերբակալվել են 42 սպա:
-
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբեր 26, 2016 06:27Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
-
Ավստրիան ու Գերմանիան արձագանքել են Էրդողանի հայտարարություններին
Նոյեմբեր 26, 2016 04:06Ավստրիայի ԱԳ նախարարը մերժել է էմիգրանտների դիմաց բաց դռների քաղաքականություն որդեգրելու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի սպառնալիքները:
-
Թուրքիան հակադարձել է ԵՄ-ի բացասական պատասխանին
Նոյեմբեր 25, 2016 14:23Թուրքիայի վարչապետը եվրոպական երկրներին նախազգուշացրել է , որ առանց Անկարայի օգնության, Եվրոպան կարող է ընկղմվել իմիգրանտների ճահիճում: Թուրքիայի վարչապետը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության համար բանակցությունները դադարեցնելու օգտին Եվրախորհրդարանի տված ձայնը որևէ նշանակություն չունի:
-
Ավստրիան այլևս զենք չի մատակարարի Թուրքիային
Նոյեմբեր 25, 2016 09:16Ավստրիայի կառավարությունն ընդունել է քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը, որն առաջարկում է դադարեցնել զենքի մատակարարումն այնպիսի երկրներին, որոնք գտնվում են ռազմական դրության մեջ կամ որտեղ կա ռազմական հեղաշրջման վտանգ։
-
Թուրքիայի վարչապետը արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին
Նոյեմբեր 25, 2016 04:05Թուրքիայի վարչապետը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության համար բանակցությունները դադարեցնելու օգտին Եվրախորհրդարանի տված ձայնը որևէ նշանակություն չունի: