Թուրքիան հակադարձել է ԵՄ-ի բացասական պատասխանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44095-Թուրքիան_հակադարձել_է_ԵՄ_ի_բացասական_պատասխանին
Թուրքիայի վարչապետը եվրոպական երկրներին նախազգուշացրել է , որ առանց Անկարայի օգնության, Եվրոպան կարող է ընկղմվել իմիգրանտների ճահիճում: Թուրքիայի վարչապետը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության համար բանակցությունները դադարեցնելու օգտին Եվրախորհրդարանի տված ձայնը որևէ նշանակություն չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 14:23 Asia/Tehran
  • Թուրքիան հակադարձել է ԵՄ-ի բացասական պատասխանին

Թուրքիայի վարչապետը եվրոպական երկրներին նախազգուշացրել է , որ առանց Անկարայի օգնության, Եվրոպան կարող է ընկղմվել իմիգրանտների ճահիճում: Թուրքիայի վարչապետը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության համար բանակցությունները դադարեցնելու օգտին Եվրախորհրդարանի տված ձայնը որևէ նշանակություն չունի:

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության դեմ և հայտարարել է, որ ժամանակավորապես կասեցնելու է միությանը Թուրքիայի անդամակցելու բանակցությունները: Եվրախորհրդարանի որոշման իրագործումը պարտադիր չէ, սակայն դա ոչ միայն հետաձգելու է Թուրքիայի հետ բանակցությունները, այլև կարող է լինել Թուրքիային ուղղված  նախազգուշացում ՝ ներքին ու արտասահմանյան դաշտերում իր քաղաքականությունը փոխելու համար: Նման բանաձև ընդունելու համար Եվրախորհրդարանը նպատակ է  ունեցել զգուշացնել  հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջման հաջորդ օրը Անկարայի կառավարության ընդդիմադիրներին ճնշելու կապակցությամբ: Հեղաշրջման փորձի մեջ մեղադրյալներին ճնշելը, լայնամասշտաբ ձերբակալումները, դատական իշխանությունում , բանակում, համալսարաններում և տարբեր բաժիններում Ֆաթհուլլահ Գյուլենի համախոհների մաքրագործումը և Գյուլենի խմբի 60 անդամների աշխատանքից հեռացնելը , բոլորն ընդգրկվում են այն քայլերի շարքում, որոնք եվրոպական երկրների ղեկավարները որակել են դիրքերի ամրապնդման նպատակով Էրդողանի  պատեհապաշտության դրսևորում: Թուրքիայում լրատվամիջոցների աշխատանքի դադարեցման և խոսքի ազատությունը խանգարելու հարցին Եվրախորհրդարանի ակնարկը վկայում է այն մասին, որ եվրոպական երկրները միջոց են ծառայեցնում  խոսքի , նաև քաղաքացիական ու հասարակական ազատության հարցը: Մյուս կողմից անակնկալ չէր, որ Եվրոպան ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման բանակցությունների հարցը շահարկելու է տարածաշրջանային հավասարությունների և այդ երկրի քաղաքական ու հասարակական իրադարձությունների ոլորտում: Ինչպես, որ Թուրքիայի նախագահը նախքան Եվրախորհրդարանի գագաթնաժողովի անցկացումը, կանխատեսել էր նիստի արդյունքը ՝ խոսելով այն մասին, թե Թուրքիայի համար նշանակություն չունի այդ կառույցի որոշումը :

Անտարակույս Թուրքիայի քաղաքական շրջանակները քննադատելու են ԵՄ-ին այդ երկրի անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին Եվրախորհրդարանի ընդունած որոշումները պարտադիր չլինելու փաստը , քանզի նրանց համոզմամբ, ԵՄ-ի կազմում ինտեգրվելու համար Թուրքիայի բոլոր ջանքերը, նաև այդ երկրի 35-ամյա ձեռքբերումները  զրոյացվում են ՝ արևմտյան պետությունների քաղաքական ու անվտանգության հարցերում ընդունած դիրքորոշումների պատճառով: Էրդողանը համոզված է, որ այս տարիներին եվրոպական որոշ երկրների համեմատությամբ Թուրքիան  ավելի լավ պայմաններում է եղել տնտեսական քաղաքականության ու քաղաքացիական ազատությունների առումով այսօր բախվում է եվրոպական ակումբի խտրական վերաբերմունքին: Իսկ Անկարայի կառավարության քննադատները համոզված են, որ Թուրքիան խոցելի է հենց այն կետում, որն Էրդողանը գնահատում է դրական կողմ ՝ Անկարա-Բրյուսել համագործակցության դաշտում: Տարաձայնություններ կան մահապատժի մասին օրենքի վերականգնման և լրատվամիջոցների աշխատանքը դադարեցնելու հարցերում: Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել էր, որ ԵՄ-ի կազմում չի կարող ընդգրկվել մի երկիր , որտեղ գործում է մահապատժի օրենքը: Մոգերինին ուղղակի ակնարկել էր Թուրքիայի պետայրերի քաղաքականությանը, որն անտեսվել էր արևմտյան երկրների մյուս նախազգուշացումների նման: Այունամենայնիվ, Թուրքիայի պետայրերը ցանկանում են ցույց տալ, թե ոչ միայն թույլ չեն տալու, որ արտաքին ուժերը միջամտեն այդ երկրի ներքին քաղաքականության դաշտում որոշումներին, այլև տարբեր միջոցներով կարող են հակակշռի տակ առնել ԵՄ-ին Թուրքիայի միանալու բանակցությունների դադարեցումը: