Թուրքիայի վարչապետը արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին
Թուրքիայի վարչապետը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության համար բանակցությունները դադարեցնելու օգտին Եվրախորհրդարանի տված ձայնը որևէ նշանակություն չունի:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, պատասխանելով Թուրքիայի դեմ Եվրախորհրդարանի բանաձևի մասին լրագրողների հարցումներին, Բինալի Յըլդըրըմը նշել է . «ԵՄ-ն պիտի որոշի, արդյոք ցանկանում է իր ապագան շարունակել Թուրքիայի հետ, թե` առանց»:
Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Օմար Չելիքը, հակազդելով ԵՄ-ին այդ երկրի անդամակցության բանակցությունները դադարեցնելու Եվրախորհրդարանի բանաձևին, այն անհեթեթություն է որակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այդ կապակցությամբ նշել է. «Արդյունքն ինչ էլ որ լինի ,Թուրքիայի համար որևէ նշանակություն չի ունենալու»:
Եվրախորհրդարանի անդամները, հակազդելով հեղաշրջմանը հաջորդած շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության քաղաքականությանը, հինգշաբթի օրն ընդունած բանաձևով պահանջել են դադարեցնել ԵՄ-ին այդ երկրի անդամակցության բանակցությունները: