Ավստրիան ու Գերմանիան արձագանքել են Էրդողանի հայտարարություններին
Ավստրիայի ԱԳ նախարարը մերժել է էմիգրանտների դիմաց բաց դռների քաղաքականություն որդեգրելու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի սպառնալիքները:
Ավստրիայի ԱԳ նախարար Սեբասթիան Քորթեսն ուրբաթ օրն ասել է. «Եվրոպային չի կարելի սպառնալ և ԵՄ-ն անկախ է պաշտպանում իր սահմանները»:
«Նրանք ովքեր փորձում են փախստականների հարցի վրա հիմնվելով գործարքի մեջ մտնել, շատ շուտ իրենց միայնակ կզգան»,-ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը հավելելով. «Նման սպառնալիքների դիմաց տեղի տալով ԵՄ-ի ղեկավարների կողմից Եվրոպային Թուրքիայի անդամակցության բանակցությունների առկախման մասին Եվրոխորհրդարանի հստակ դիրքորոշման անտեսումը սխալ քայլ կլինի»:
«Թուրքիան որևէ տեղ չունի ԵՄ-ում»,-հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարարը ողջունելով Եվրոխորհրդարանի բանաձևը:
Գերմանիայի կառավարությունն էլ արձագանքելով Եվրոպա մտնելու համար փախստականների դիմաց Թուրքիայի սահմանները բացելու Էրդողանի վերջին սպառնալիքին, այդ կապակցությամբ զգուշացրել է Անկարային:
Գերմանիայի կառավարության փոխխոսնակ Օլռիք Դեմերն ուրբաթ օրը Բեռլինում ընդգծել է, որ երկու կողմերի հնչեցրած սպառնալիքները չեն կարող սատարել իրավիճակի շտկմանը:
Նա ընդգծել է, որ տարաձայնությունների ու խնդիրների կարգավորման միակ ուղին բանակցությունն է: