• Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը. լրատվամիջոցներ

    Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը. լրատվամիջոցներ

    Մարտ 02, 2016 07:32

    Անկարան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել թուրքական տարածքային ջրերը` Էգեյան ծովում մաքսանենգության դեմ պայքարում դաշինքի առաքելության իրականացման համար: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին:

  • Թուրքիայից ՌԴ արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են

    Թուրքիայից ՌԴ արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են

    Մարտ 01, 2016 15:36

    Այս տարվա հունվարին Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները 66 տոկոսով նվազել են: Խիստ կրճատվել է նաեւ ՌԴ-ից զբոսաշրջությունը Թուրքիա: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

  • Էրդողանի թաքնված պատերազմը քրդերի դեմ ավելի սարսափելի կլինի, քան Սիրիայինը

    Էրդողանի թաքնված պատերազմը քրդերի դեմ ավելի սարսափելի կլինի, քան Սիրիայինը

    Մարտ 01, 2016 15:14

    Թուրքիայի գործողությունները քրդական շրջաններում վերածվել են հարյուրավոր զոհերով պատերազմի, իսկ թուրք զինվորականների դաժանությունը կարելի է համեմատել այն բռնությունների հետ, որոնք կատարվում էին Սիրիայում քաղաքացիական պատերազմից մի տարի առաջ: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի ղեկավար Օրթյուրք Տյուրքդողանը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

  • Թուրքիայում ԶԼՄ-ներ են փակվել

    Թուրքիայում ԶԼՄ-ներ են փակվել

    Մարտ 01, 2016 14:49

    Թուրքիայում փակվել են ընդդիմադիր 5 ԶԼՄ-ներ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ, մասնավորապես փակվել են «Kanaltürk», «Bugün TV» մասնավոր հեռուստաընկերությունները, «Kanaltürk Radyo» ռադիոկայանը, ինչպես նաև «Bugün Gazetesi», «Millet Gazetesi» թերթերը, որոնք մտնում էին «Koza-lpek» մեդիահոլդինգի մեջ:

  • Դավութօղլուն և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

    Դավութօղլուն և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

    Փետրվար 29, 2016 06:43

    Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

  • Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

    Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

    Փետրվար 29, 2016 06:32

    Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) եւ իշխանական «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

  • Թուրքիան պետք է դադարեցնի ԴԱԻՇ-ին աջակցելը. քրդամետ կուսակցություն

    Թուրքիան պետք է դադարեցնի ԴԱԻՇ-ին աջակցելը. քրդամետ կուսակցություն

    Փետրվար 28, 2016 15:25

    Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն աջակցությունը ԴԱԻՇ-ին ու «Ջաբհաթ ալ-Նուսրային», ինչպես նաև միանան Սիրիայի տարածքում գործող հրադադարին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում (Թուրքիայի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) ներկայացուցիչ Հալեդ Իսան:

  • Քուրդ զինյալները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայինների խմբին

    Քուրդ զինյալները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայինների խմբին

    Փետրվար 28, 2016 14:59

    Քուրդ ապստամբները շրջապատել են Թուրքիայից Սիրիա անցած գրոհայիններին, ովքեր մասնակցել են սիրիական Էթ Թելլ Էլ-Աբյադ բնակավայրի գրավման գործողություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

  • Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայում հրադադարը խախտելու մեջ

    Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայում հրադադարը խախտելու մեջ

    Փետրվար 28, 2016 08:41

    Թուրքիան չի հետևում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268-րդ բանաձևին. հարձակումները սիրիական տարածքի վրա շարունակվում են: РИА Новости-ին այս մասին հայտնել է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:

  • Թուրքիայի դպրոցներում այլեւս հայերին չեն «կոդավորի»

    Թուրքիայի դպրոցներում այլեւս հայերին չեն «կոդավորի»

    Փետրվար 28, 2016 08:03

    Թուրքիայի կրթության նախարարությանը պատկանող բոլոր տիպի հաստատություններից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների «կոդերը» հանվել են։