-
Մեկնաբանություն- ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է Պաղեստինի ողջ տարածքում Դիմադրության ընդլայնմանը
Ապրիլ 30, 2022 08:27Ուրբաթ՝ Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ հեռուստատեսային ելույթում, ԻԻՀ առաջնորդը թվարկել է Պաղեստինի ժողովրդի ապագայի օգտին խոսող մի քանի նշաններ, այդ թվում՝ Պաղեստինի ողջ տարածքում Դիմադրության ընդլայնումը, Սիոնիստական ռեժիմի ու նրա ամենակարևոր աջակից ՄԱՆ-ի թուլացումը, հավելելով, որ Պաղեստինի վերջին տարիների իրադարձությունները վկայում են ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման մասին:
-
Սիոնիստները կրակելով սպանել են ևս մեկ պաղեստինցու
Ապրիլ 30, 2022 06:55Ղոդսի համաշխարհային օրվանից մեկ օր անց, սիոնիստ զինվորները Քալիքիլիայուըմ սպանել են ևս մեկ պաղեստինցու: Հաղորդել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
-
ԻՀՊԿ-ի հայտարարությունը Ղոդսի օրվա կապակցությամբ. Սիոնիստների կյանքում ու ճակատագրում մեծ պայթյուն է սպասվում
Ապրիլ 28, 2022 13:37ԻՀՊԿ-ն Սիոնիստական ռեժիմի միջնաբերդի պարիսպներին Ինթիֆադայի, սպառնալիքի ու անապահովության մոտենալը համարել է Սիոնիստական ռեժիմի սրտում ու ճակատագրում կատարվելիք մեծ պայթյունի և սիոնիստների աջակիցների քաոսային վիճակի մեջ հայտնվելու ավետաբերը:
-
Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումից հետո Դամասկոսը բողոքի նամակ է հղել ՄԱԿ-ին
Ապրիլ 28, 2022 03:05Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ նախագահին նամակներ հղելու մասին:
-
Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական կեղծ ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է աշխարհում
Ապրիլ 27, 2022 14:10Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը մի հոդվածում գրել է, որ կեղծ Սիոնիստական ռեժիմը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է աշխարհում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անկայունության և անապահովության կարևորագույն պատճառներից մեկն է հանդիսանում։
-
Սիոնիստները Երուսաղեմի քրիստոնյաներին թույլ չեն տվել մտնել Սուրբ Հարության տաճար
Ապրիլ 24, 2022 04:18Արձագանքելով սիոնիստ զինվորների կողմից Երուսաղեմում քրիստոնյաների մուտքը Սուրբ Հարության տաճար արգելելուն, Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժումը հայտարարել է, որ Թել Ավիվի ռեժիմը ագրեսիա է իրականացնում իսլամական և քրիստոնեական բոլոր սրբությունների դեմ:
-
Լոնդոնում Իսրայելի դեսպանատան դիմաց հակաիսրայելական բողոքի ցույց է անցկացվել
Ապրիլ 23, 2022 09:05Բրիտանիայի տարբեր խավերի հարյուրավոր ներկայացուցիչներ, ուրբաթ օրը հավաքվել են Լոնդոնում Իսրայելի դեսպանատան դիմաց՝ բողոքելու Սիոնիստական ռեժիմի կողմից բռնազավթված տարածքներում իրականացվող շարունակական հանցագործությունների ու բռնությունների դեմ:
-
Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ
Ապրիլ 23, 2022 07:05Անդրադառնալով ծոմապահ հավատացյալների վրա Ալ-Աղսա մզկիթում սիոնիստների իրականացրած հարձակմանը, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին կազմակերպությանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ռեժիմի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ:
-
Հակասիոնիստական ցույց Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատան դիմաց
Ապրիլ 22, 2022 07:16Հազարավոր ինդոնեզացիներ ուրբաթ օրը հավաքվել են Ջակարտայում (Ինդոնեզիա) ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով վերջ տալ Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական ոճրագործություններին:
-
Մեկնաբանություն - Իրանն ընդգծել է, որ Պաղեստինի օկուպացիայի վերացմամբ հնարավոր է կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում
Ապրիլ 21, 2022 13:44Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է.-«Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Պաղեստինի օկուպացիայի ամբողջական վերացման, բոլոր փախստականների հայրենիք վերադառնալու, հանրաքվեով Պաղեստինի ապագա համակարգը որոշվելու և անկախ պետության ձևավորման դեպքում»։