Սիոնիստները խոստովանել; են, որ թանկ են վճարել «Ալադ» գործողության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i171308-Սիոնիստները_խոստովանել_են_որ_թանկ_են_վճարել_Ալադ_գործողության_համար
Իսրայելի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ ռեժիմը թանկ է վճարել «Ալադ» գործողության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2022 08:13 Asia/Tehran

Իսրայելի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ ռեժիմը թանկ է վճարել «Ալադ» գործողության համար:

Հինգշաբթի  օրը  պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թել Ավիվի արևելքում գտնվող սիոնիստական Ալադ բնակավայրում իրականացված Դիմադրության գործողության ընթացքում սպանվել և վիրավորվել են մի քանի սիոնիստներ:

 «Ալ-Ջազիրա»-ի ուրբաթ օրվա հաղորդմամբ՝ Իսրայելի ներքին անվտանգության նախարար Օմար Բարլոուն խոստովանել է, որ ռեժիմի անվտանգության ուժերին դեռ չի հաջողվել ձերբակալել Ալադ բնակավայրում իրականացված գործողության հեղինակներին։

Սիոնիստ պաշտոնյան հայտնել է, որ ոստիկանությունն ու «Շաբակը» (Հետախուզություն և ներքին անվտանգության կազմակերպություն) հետապնդում են  գործողության հեղինակներին։

Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցը նույնպես սպառնացել էր, որ  գործողության հեղինակները և այն իրականացնողները  ծանր գին կվճարեն։