ԱՄՆ կառավարությունը սխալմամբ տրամադրել է քաղաքացիություն 858 միգրանտի, ովքեր կարգավիճակի օրինականացման համար օգտագործել են անձնական կեղծ տվյալներ:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը համարում է, որ իր երկիրը պետք է մերժի փախստականներին ընդունելու խնդրանքը, որպեսզի կանխի «բարբարոսական հարձակումները»: Այս մասին հայտնել է Reuters-ը` հղում տալով նախագահի ներկայացուցչին:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հարյուրավոր երեխաների հետ հանդիպման ժամանակ խոսել է միգրացիոն ճգնաժամի մասին՝ նշելով, որ փախստականները վտանգավոր չեն, այլ՝ վտանգի մեջ են:
Ֆինլանդիայում շուրջ 2500 փախստական է անհետացել ընդունման կետերից: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` երկրի իշխանությունները կորցրել են նրանց հետ կապը, և նրանց հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Վերջին մի քանի օրում Միջերկրական ծովում 4 նավաբեկություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 113 մարդ է զոհվել: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 3-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:
Իրաքցի հազարավոր ներգաղթյալներ, որոնք Ֆինլանդիա էին եկել 2015-ին, կամավոր հրաժարվում են փախստականի կարգավիճակի համար դիմում ներկայացնելուց եւ տուն են վերադառնում, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Առաջին անգամ դեպի Եվրոպա գաղթող էմիգրանտների մեծամասնությունը կանայք և մանուկներ են:
Անգլիայի հարավ-արևելքում փախստականների պաշտպանների ու ընդդիմադիրների ցույցը հանգեց բախումների: