Թուրք սահմանապահները գնդակահարում են սահմանը հատող փախստականներին. The Times
https://parstoday.ir/hy/news/world-i10117-Թուրք_սահմանապահները_գնդակահարում_են_սահմանը_հատող_փախստականներին._the_times
Թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2016 07:25 Asia/Tehran
  • Թուրք սահմանապահները գնդակահարում են սահմանը հատող փախստականներին. The Times

Թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:

Կազմակերպության տվյալներով, վերջին 4 ամսում սահմանը հատելու փորձի ժամանակ սահմանապահ ծառայությունն սպանել է 16 միգրանտի, այդ թվում 3 երեխաների:

«Ազատ սիրիական ոստիկանություն» կազմակերպության սպան հայտնել է, որ իրականում զոհերի թիվը կարող է ավելին լինել:

2015-ին ԵՄ-ում ի հայտ եկավ միգրացիոն ճգնաժամը: Փախստականները մի քանի երթուղիներով, այդ թվում Թուրքիայի տարածքով, ժամանում են ԵՄ տարածք: Ընդհանուր առմամբ 2015-ին ԵՄ տարածք է մուտք գործել մոտ մեկ մլն մարդ: ՄԱԿ-ի տվյալներով, 2016 թվականին միգրանտների հոսքը կարող է կրկնակի, իսկ ԵՄ-ի տվյալներով, եռակի ավելանալ: