Գերմանիայում տեղի է ունեցել զանգվածային բախում գերմանացիների և միգրանտների միջև
https://parstoday.ir/hy/news/world-i36889-Գերմանիայում_տեղի_է_ունեցել_զանգվածային_բախում_գերմանացիների_և_միգրանտների_միջև
Գերմանիայի Շվերին քաղաքում տեղի է ունեցել զանգվածային բախում գերմանացիների և միգրանտների միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2016 18:07 Asia/Tehran
  • Գերմանիայում տեղի է ունեցել զանգվածային բախում գերմանացիների և միգրանտների միջև

Գերմանիայի Շվերին քաղաքում տեղի է ունեցել զանգվածային բախում գերմանացիների և միգրանտների միջև: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Զանգվածային անկարգությանը մասնակցել է 40 մարդ: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է օպերատիվ կերպով հեռացնել կոնֆլիկտի կողմերին: Դեպքի փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ «հասարակական կարգը խախտելու» հոդվածի հիմքով:

Չնայած քաղաքի կենտրոնում իրավապահ մարմինների կողմից ուժեղացված ռեժիմին, այնտեղ բախումներ հաճախ են տեղի ունենում: Իրավապահ մարմինների տրամադրած տեղեկատվության համաձայն, քաղաքի կենտրոնում մշտապես հավաքվում են միգրանտների խմբեր: Հավաքվողները հիմնականում անչափահաս են: 

Օրեր առաջ մի քանի սիրիացիներ հարձակվել են օտարերկրացիների վրա և սպառնացել դանակով: Վեճի ժամանակ ծեծվել է տեղի բնակիչներից մեկը, ով փորձել է կանգնեցնել խուլիգաններին: Հարձակվողները ձերբակալվել էին:

Armenpress.am