ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ էմիգրանտների մեծամասնությունը կանայք ու մանուկներ են
https://parstoday.ir/hy/news/world-i2434-ՅՈՒՆԻՍԵՖ_ը_հայտնել_է_որ_էմիգրանտների_մեծամասնությունը_կանայք_ու_մանուկներ_են
Առաջին անգամ դեպի Եվրոպա գաղթող էմիգրանտների մեծամասնությունը կանայք և մանուկներ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 13:56 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ էմիգրանտների մեծամասնությունը կանայք ու մանուկներ են

Առաջին անգամ դեպի Եվրոպա գաղթող էմիգրանտների մեծամասնությունը կանայք և մանուկներ են:

Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հաղորդել է, որ վերջերս Մակեդոնիայի և Հունաստանի սահմաններից անցած էմիգրանտների 60 տոկոսը կանայք ու մանուկներ են և սա առաջին անգամ է, որ կանայք ու մանուկները էմիգրանտների մեծամասնությունն են կազմում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ նշված է.-«Էմիգրացիայի ճգնաժամի սկզբում դեպի Եվրոպա գաղթողների 70 տոկոսը տղամարդիկ էին, սակայն ներկայումս կանանց ու մանուկների թիվը գերազանցում է տղամարդկանց թվին և էմիգրանտների մեկ երրորդը մանուկներն են կազմում»:

ՄԱԿ-ին կից այդ կառույցը հայտնել է, որ հստակ տվյալներ չկան պատանի էմիգրանտների քանակի մասին, սակայն առկա տեղեկությունները ցույց են տալիս,որ ավելի քան 35 հազար աֆղան պատանի կան Շվեդիայում իսկ ավելի քան 60 հազար սիրիացի, իրաքցի և աֆղան պատանիներ Գերմանիա գաղթելու դիմում են ներկայացրել: