ԱՄՆ-ի կառավարությունը սխալմամբ քաղաքացիություն է տրամադրել 858 միգրանտի
https://parstoday.ir/hy/news/world-i35341-ԱՄՆ_ի_կառավարությունը_սխալմամբ_քաղաքացիություն_է_տրամադրել_858_միգրանտի
ԱՄՆ կառավարությունը սխալմամբ տրամադրել է քաղաքացիություն 858 միգրանտի, ովքեր կարգավիճակի օրինականացման համար օգտագործել են անձնական կեղծ տվյալներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2016 17:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի կառավարությունը սխալմամբ քաղաքացիություն է տրամադրել 858 միգրանտի

ԱՄՆ կառավարությունը սխալմամբ տրամադրել է քաղաքացիություն 858 միգրանտի, ովքեր կարգավիճակի օրինականացման համար օգտագործել են անձնական կեղծ տվյալներ:

Ինչպես հաղորդում է <Արմենպրես>-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, համաձայն Ներքին անվտանգության նախարարության հրապարակած հաշվետվության` միգրանտները եղել են այն երկրներից, որոնց ԱՄՆ-ի Ազգային անվտանգությունը հատուկ ուշադրություն է դարձնում: Այսինքն` միգրանտներին ընդունում են նրանց գործերը մանրակրկիտ  ուսումնասիրելուց հետո:

Ինչպես ավելի վաղ հաջողվել է ճշտել, ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալ ցանկացողներն իրենց ծննդյան թվի, վայրի վերաբերյալ տրամադրել են ոչ հավաստի տեղեկություններ: Խաբեությունը հնարավոր է եղել բացահայտել միայն այն ժամանակ, երբ պարզվել է, որ այդ մարդկանց մատնահետքերը չկան համապատասխան տվյալների բազայում:

Պատկան մարմինները մտավախություն ունեն, որ քաղաքացիություն ստացած միգրանտները կարող են աշխատանքի տեղավորվել այն ոլորտներում, որոնք անվտանգության տեսանկյունից զգայուն են: Նախարարությունն արդեն հետ կանչել 3 այդպիսի աշխատանքի թույլտվություն:

Armenpress.am