-
ԱՄՆ-ը խիստ դեմ է էներգետիկ ոլորտում Եվրոպա-Ռուսաստան համագործակցությանը
Հունվար 28, 2018 15:14Շաբաթ օրը, Վարշավայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է.«Վաշինգտոնը Ռուսաստանի ու Գերմանիայի միջև Nord Stream 2 նախագծի իրագործումը սպառնալիք է համարել Եվրոպայի անվտանգության և էներգիայի կայունության համար և Լեհաստանի նման դեմ է այդ նախագծի իրագործմանը: Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնն այդ հարցում ընդդիմանում է Եվրոպայի հետ երկկողմ և համատեղ ռազմավարական շահերի իրականացմանը:
-
Ադրբեջանը պատրաստ է իր հաշվին Բուլղարիայում գազիֆիկացում իրականացնել
Հունվար 17, 2018 10:34Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ում հետ քննարկել է երկու երկրների միջև կանոնավոր ավիագծերի բացման առավոտյան արարողությունը (Բաքու-Սոֆիա), դեպի Բուլղարիա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը և «Բալկան» գազային հանգույցի շինարարության նախագիծը։
-
Հայաստանը կդառնա՞ տարանցիկ երկիր իրանական գազի համար
Հունվար 09, 2018 15:45Վրաստան իրանական գազի մատակարարման պայմանագիրը կարող է ստորագրվել: Եթե վերջնական պայմանավորվածությունները ձեռք բերվեն, սպա իրանական գազը Վրաստան կհասցվի մասնավոր հատվածի միջոցով, Հայաստանի տարածքով` ասել է Իրանի նավթի փոխնախարար Համիդ-Ռեզա Արաղին:
-
Քննարկվում է իրանական գազը Վրաստան արտահանելու հարցը
Հունվար 06, 2018 13:28Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Իրանական գազը Վրաստան արտահանելու մասին պայմանագիրը հաստատվելուց հետո, Իրանի մասնավոր սեկտորը իրանական գազը Հայաստանի տարածքով կարտահանի Վրաստան»:
-
Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալը կավելանա
Դեկտեմբեր 18, 2017 07:38«Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
-
Էներգետիկայի ոլորտում Իրանի ու ՌԴ-ի ռազմավարական համագործակցությունը
Դեկտեմբեր 14, 2017 08:47Ռազմավարական համագործակցությունների զարգացման նպատակով Իրանի նավթի ազգային ընկերության և ՌԴ Գազպրոմ ընկերության միջև Թեհրանում կնքվել է Փոխըմբռնման երկու հուշագիր:
-
Հայաստանը պատրաստ է գազ գնել ցանկացած երկրից, եթե գինը մրցունակ լինի
Դեկտեմբեր 01, 2017 09:00Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բնական գազ գնել ցանկացած երկրից, այդ թվում՝ Իրանից, եթե առաջարկվող գինը մրցունակ լինի։
-
Հայաստանն ու Ռուսաստանը նոր արձանագրությամբ կսահմանեն 2018¬ին ՀՀ մատակարարվելիք գազի սակագինը
Նոյեմբեր 28, 2017 17:23ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2¬ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:
-
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ.«Իրանը գազ արտադրող երկրների համակարգում կարևոր դերակատարություն ունի»
Նոյեմբեր 24, 2017 07:30ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ասել է.«Իրանը գազ արտադրող երկրների համակարգում և աշխարհի էներգետիկ քաղաքականությունները որոշելու ասպարեզում կարևոր դերակատարություն ունի»:
-
Իտալիայում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են
Նոյեմբեր 22, 2017 14:30Նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ, որով բնական գազն Ադրբեջանից պետք է հասնի Իտալիա: