Քննարկվում է իրանական գազը Վրաստան արտահանելու հարցը
https://parstoday.ir/hy/news/iran-i80669-Քննարկվում_է_իրանական_գազը_Վրաստան_արտահանելու_հարցը
Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Իրանական գազը Վրաստան արտահանելու մասին պայմանագիրը հաստատվելուց հետո, Իրանի մասնավոր սեկտորը իրանական գազը Հայաստանի տարածքով կարտահանի Վրաստան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2018 13:28 Asia/Tehran
  • Քննարկվում է իրանական գազը Վրաստան արտահանելու հարցը

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է.«Իրանական գազը Վրաստան արտահանելու մասին պայմանագիրը հաստատվելուց հետո, Իրանի մասնավոր սեկտորը իրանական գազը Հայաստանի տարածքով կարտահանի Վրաստան»:

Համիդռեզա Էրաղին նշել է.«Հաշվի առնելով Իրանի աշխարհագրական պայմանները, այս երկրից դեպի շատ երկրներ գազ արտահանելու հնարավորություն կա, բայց դա պետք է իրականանա Հայաստանի տարածքով և վերջինիս համաձայնությամբ»:

Նշելով, որ արտահանումների ենթակառուցվածքների առկայությունը և իրանական գազի մատչելի գինն այս արտահանման նպատակի իրագործման գործոններից են, Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը հստակեցրել է.«Եթե Իրանը, Հայաստանը և Վրաստանը իրանական գազի արտահանման շուրջ համաձայնության հասնեն, Վրաստանը պետք է գազ գնի Իրանից և SUAP- ի  ծախսը վճարի Իրանին ու Հայաստանին, որպեսզի իրանական գազը արտահանվի այդ երկիր»: