Գերմանիան թույլատրել է իր տարածքում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i82933-Գերմանիան_թույլատրել_է_իր_տարածքում_Հյուսիսային_հոսք_2_ի_շինարարությունը
Nord Stream 2 ընկերությունը ստացել է Գերմանիայի ջրատարածքներում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության թույլտվությունը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունվար 31, 2018 14:04 Asia/Tehran
  • Գերմանիան թույլատրել է իր տարածքում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը

Nord Stream 2 ընկերությունը ստացել է Գերմանիայի ջրատարածքներում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության թույլտվությունը:

Այս մասին նշված է ընկերության կայքում, փոխանցում է Gazeta-ն: 

«Այսօր Nord Stream 2 AG-ն ստացել է Գերմանիայի ջրատարածքում եւ Գրաֆսվալդի մոտ Լյուբմինի շրջանում ցամաքային հատվածում «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության եւ ծովային հատվածի շահագործման թույլտվությունը: Շտրալզունդի լեռնային գերատեսչությունը պաշտոնական թույլտվություն է տվել գազատարի 55-կիլոմետրանոց հատվածի համար՝ էներգետիկ արդյունաբերության օրենքի համաձայն»,- հայտարարել են Nord Stream 2-ից:

News.am