Ադրբեջանը պատրաստ է իր հաշվին Բուլղարիայում գազիֆիկացում իրականացնել
https://parstoday.ir/hy/news/world-i81677-Ադրբեջանը_պատրաստ_է_իր_հաշվին_Բուլղարիայում_գազիֆիկացում_իրականացնել
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ում հետ քննարկել է երկու երկրների միջև կանոնավոր ավիագծերի բացման առավոտյան արարողությունը (Բաքու-Սոֆիա), դեպի Բուլղարիա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը և «Բալկան» գազային հանգույցի շինարարության նախագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 10:34 Asia/Tehran
  • Ադրբեջանը պատրաստ է իր հաշվին Բուլղարիայում գազիֆիկացում իրականացնել

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ում հետ քննարկել է երկու երկրների միջև կանոնավոր ավիագծերի բացման առավոտյան արարողությունը (Բաքու-Սոֆիա), դեպի Բուլղարիա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը և «Բալկան» գազային հանգույցի շինարարության նախագիծը։

Հանդիպմանը Բոյկո Բորիսովը հերթական անգամ ընդգծել է, որ Բուլղարիան աջակցում է Հարավային գազային միջանցքի շինարարությանը, որի իրագործման մեջ առաջատար դեր է խաղում Ադրբեջանը։

Իր կողմից Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանն իր պետական SOCAR ընկերության միջոցով պատրաստ է սեփական հաշվին Բուլղարիայում գազիֆիկացում կատարել։

Վարչապետ Բորիսովի խոսքով՝ նախարարներն ուսումնասիրում են երկրի գազիֆիկացման հնարավորությունները։ Նա հայտարարել է, որ պայմանավորված 1 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազը կլինի ամենաէժաններից մեկը, և Բուլղարիան ծրագրում է օգտագործել այն էներգապես աղքատ բնակչության համար։

1in.am