ԱՄՆ-ը խիստ դեմ է էներգետիկ ոլորտում Եվրոպա-Ռուսաստան համագործակցությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i82661-ԱՄՆ_ը_խիստ_դեմ_է_էներգետիկ_ոլորտում_Եվրոպա_Ռուսաստան_համագործակցությանը
Շաբաթ օրը, Վարշավայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է.«Վաշինգտոնը Ռուսաստանի ու Գերմանիայի միջև Nord Stream 2 նախագծի իրագործումը սպառնալիք է համարել Եվրոպայի անվտանգության և էներգիայի կայունության համար և Լեհաստանի նման դեմ է այդ նախագծի իրագործմանը: Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնն այդ հարցում ընդդիմանում է Եվրոպայի հետ երկկողմ և համատեղ ռազմավարական շահերի իրականացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 15:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խիստ դեմ է էներգետիկ ոլորտում Եվրոպա-Ռուսաստան համագործակցությանը

Շաբաթ օրը, Վարշավայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է.«Վաշինգտոնը Ռուսաստանի ու Գերմանիայի միջև Nord Stream 2 նախագծի իրագործումը սպառնալիք է համարել Եվրոպայի անվտանգության և էներգիայի կայունության համար և Լեհաստանի նման դեմ է այդ նախագծի իրագործմանը: Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնն այդ հարցում ընդդիմանում է Եվրոպայի հետ երկկողմ և համատեղ ռազմավարական շահերի իրականացմանը:

2017թ. հունվարից Դոնալդ Թրամփի նախագահության շրջանի սկսվելով աննախադեպ կերպով սրվել են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները: ԱՄՆ-ի ներքին քաղաքականության մեջ և Ուկրաինայի ճգնաժամում Ռուսաստանի միջամտության պատրվակով Վաշինգտոնը թշնամական քայլեր է ձեռնարկում Մոսկվայի դեմ: Այդ շրջանակում 2017թ. օգոստոսին Թրամփը Ռուսաստանի դեմ ստորագրել է Կացայի օրենքը, հատկապես էներգիայի ոլորտում Մոսկվայի դեմ շրջափակումները մեծացնելու համար:

Քաղաքական հարցերի ֆրանսիացի փորձագետ՝ Ֆրանսիս Փերինը համոզված է, որ Եվրամիության երկրները պետք է հստակորեն ԱՄՆ-ին հայտարարեն, որ Եվրոպան հետևում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած շրջափակումներին: Վաշինգտոնը խիստ դեմ է Ռուսաստանի տնտեսական զարգացմանը և նկատի ունենալով այն իրողությունը, որ Մոսկվան Եվրոպայի գազի գլխավոր ապահովողներից է, փորձում է Ռուսաստանի ձեռքը կրճատել Եվրոպայի էներգիայի շուկայից: 

ԱՄՆ-ը Օբամայի նախագահության շրջանի վերջերից իր հակառակությունն է հայտնել  Nord Stream 2 գազամուղի կառուցման կապակցությամբ: Այդ գազամուղը Բալթյան ծովի ճանապարհով Ռուսաստանի գազը Գերմանիա է փոխադրելու:

Մոսկվայի տեսանկյունից, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներն այդ նպատակով են եղել: Գերմանիան ևս այն համոզմանն է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի նպատակն էր՝ Ռուսաստանին զրկել Եվրոպայի գազի շուկայից և դրա փոխարեն օգտվել ամերիկյան հեղուկ գազից:

Այսօր Ռուսաստանը էներգիայի շուկայում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերներից է համարվում: Այդ իսկ պատճառով Կացայի շրջանակում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներում էներգիայի ոլորտում աշխատող ռուսական ընկերություններն են թիրախում հայտնվել, որպեսզի հնարավոր լինի սահմանափակել եվրոպական շուկաներում նրանց աշխատանքը:

Եվրոպայի արևելքում Վաշինգտոնի հավատարիմ գործընկերները՝ Լեհաստանը, Ուկրաինան և Բալթյան երկրները մտահոգված են, որ  Nord Stream 2 գազամուղի կառուցմամբ մեծանալու է ռուսական գազի Եվրոպայի կախվածությունը և միլիարդավոր դոլարներ շահելու է Մոսկվան: Իսկ Գերմանիան ու Ավստրիան ավելի շատ կենտրոնացած են այս նախագծի առևտրական շահերի և էժան գազին հասանելիության վրա:

Գերմանիայի տնտեսության նախարարության խոսնակն ասել է.«Գազային ենթակառուցվածքների կառուցումը  կարող է Եվրոպայում մեծացնել էներգետիկ անվտանգությունը»::

Վաշինգտոնը մտադիր է իր ազդեցությունն օգտագործելով կասեցնել Nord stream 2 նախագծի իրականացումը։